Պոդքասթի մանրամասները
Շատ տաք թեյ
Shat taq tey
Նկարագրություն
Վերջապե՜ս... «աստղային բամբասանքները», որոնց հետ այդքան ասոցացնում եք Վեգա Անդրիասյանին, արդեն եթերում են։ «Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
84 դրվագները հասանելի են · Էջ 7 9-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
2000-ականները, փոփն ու մենք. մաս 2
2000-ականների մասին էպիզոդն այնքան էիք սիրել, որ խոստացանք ու ձայնագրեցինք 2-րդ մասը։ Խոսել ենք ինչպես մինչ օրս հայտնի ու սիրված, այնպես էլ ասպարեզից հեռացած արտիստների, շոուների, սկանդալների ու առհասարակ այն ամենի մասին, ինչ կարոտում ենք։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-07-10 | 00:40:15 | Լսիր |
|
«POP- քաղաքականություն». պատմության ամենամեծ սկանդալները
Դուք միշտ լինելու եք ուշադրության կենտրոնում, Ձեզ ամենուր հետեւելու են լրագրողները, Ձեզ կամ շատ են սիրելու, կամ ատելու են, Ձեր ասած ցանկացած բառը մնալու է պատմության մեջ ու մի օր կարող է օգտագործվել Ձեր դեմ։ Այս ճակատագիրը դուք ընտրում եք երկու դեպքում՝ 1․ եթե որոշել եք դառնալ փոփ-աստղ, 2․ եթե որոշել եք դառնալ քաղաքական գործիչ։ Իսկ ի՞նչ է լինում, երբ այս երկու՝ իրարից շատ տարբեր, բայց իրականում նմանություններ ունեցող աշխարհները հատվում են․ սովորաբար դա վերածվում է սկանդալի։ Էպիզոդը նվիրված է պատմության ամենաաղմկահարույց դեպքերին, երբ քաղաքական գործիչների վարքը դարձել է քննարկման թեմա նաեւ փոփ աշխարհում։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-06-26 | 00:38:57 | Լսիր |
|
Ոսկե դարաշրջանի ոսկին․ Մերիլին Մոնրո
Պարզվում է՝ կինոյի պատմության ամենաայքոնիկ շիկահերն իրականում շիկահեր չէր, սա էլ դեռ բավական չէ, ֆիլմերից մեզ անընդհատ ժպտացող Մերիլինն իրականում այնքան էլ երջանիկ չէր։ Էպիզոդը նվիրված է Հոլիվուդի պատմության ամենաքննարկված, ամենասիրված ու ամենաչսիրված դերասանուհուն։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-06-11 | 00:39:45 | Լսիր |
|
«Ամենահայտնի գաղտնիքն» աշխարհում. Victorias secret-ի չեղարկումն ու վերադարձը
Ա՜խ այդ Վիկտորիան ու նրա հանրահայտ գաղտնիքը... Victoria’s secret fashion show-ն ոչ միայն նորաձության ոլորտի, այլեւ ամբողջ փոփ մշակույթի ամենասիրված ու սպասված իրադարձություններից մեկն էր։ Այս էպիզոդում պատմում ենք դրա պատմության, չեղարկման պատճառների ու վերադարձի մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-06-06 | 00:41:12 | Լսիր |
|
Դավադրությունների տեսություններն ու փոփ մշակույթը
«Սիմփսոնները» կանխագուշակու՞մ են ապագան, թե՞ մենք ենք ապագան կերտում այնպես, որ այն գնալով ավելի է նմանվում հումորային մուլտսերիալի։ Այս սիթքոմի «գուշակությունների» մասին թեորիան մեկն է բազմաթիվ դավադրությունների տեսություններից, որոնք կան փոփ մշակույթում։ Այս էպիզոդում անդրադարձել ենք դրանցից 3-ին։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-05-29 | 00:38:53 | Լսիր |
|
Ո՞ւր են նրանք հիմա․ մեր մանկության աստղերի ճակատագրերը
Էպիզոդը նվիրված է 3 արտիստի, որոնք ինչ–որ առումով անմոռանալի են դարձրել մեր մանկությունը ու գուցե հենց այդ պատճառով զրկվել են սեփական մանկությունից։ Ինչու՞ է հոլիվուդն այդքան դաժան ու ի՞նչ տեղի ունեցավ Մաքքալեյ Քալկինի, Լինդսի Լոհանի ու Ամանդա Բայնսի հետ։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-05-22 | 00:39:12 | Լսիր |
|
Մեգանն ու Հարին․ արքայազնը հեքիաթի՞ց, թե՞․․․
Իսկ հետո իրական արքայազնը եկավ նրան փրկելու․․․ մոտավորապես այսպես են ավարտվում բոլոր այն հեքիաթները, որտեղ սովորական աղջիկը սիրահարվում է արքայազնի։ Իրական կյանքում էլ կան նման պատմություններ, բայց արդյո՞ք դրանք հեքիաթային են։ Էպիզոդը նվիրված է 21–րդ դարի ամենասկանդալային «արքայական զույգին»՝ արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-05-14 | 00:41:15 | Լսիր |
|
Տոնե՜րն են մոտենում․ Եվրատեսիլյան էպիզոդ
Եթե համացանցում արդեն հասցրել ես հրահրել կամ հետևել մեր մասնակցի ընտրության շուրջ վեճերին, փլեյլիստդ համալրել ես մեկ–երկու նոր եվրոպական երգով, արդեն ունես քո ֆավորիտներն ու հաստատ գիտես, որ առաջիկա մի քանի օրը կեսգիշերից շուտ չես քնելու, ուրեմն ամենայն հավանականությամբ մենք գտանք քեզ․ Եվրատեսիլի երկրպագու, այս էպիզոդը նվիրում ենք հենց քեզ։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-05-07 | 00:40:32 | Լսիր |
|
«Օվկիանոս աչքերով» Բիլլի Այլիշը
Իր առաջին երգը նա գրել է 4 տարեկանում, 13–ում թողարկել է առաջին հիթը, իսկ 16–ում արդեն համաշխարհային մեծության աստղ էր։ Էպիզոդը նվիրված է փոփի եվս մեկ ֆենոմենի՝ Բիլլի Այլիշին։ Ի դեպ, այս անգամ փոդքասթն ունի անակնկալ հյուր։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-05-01 | 00:41:29 | Լսիր |
|
Շնորհակալություն, հաջորդը․ փոփ ֆենոմեն Արիանան
4 օկտավա դիապազոն, այքոնիկ դարձած բարձր պոչիկ ու բազմաթիվ հիթեր. Արիանա Գրանդե' փոփ մշակույթի ֆենոմեն։ Սակայն, չնայած բազմաթիվ մրցանակներին, բազմահազար երկրպագուներին ու միլիոնավոր դիտումներին և լսումներին' հանրությանը միշտ հետաքրքիր են ոչ միայն արտիստի նոր ալբոմների թողարկման ամսաթվերը կամ շրջագայություններում ընդգրկված երկրները, այլև նրա անձնական կյանքն ու հարաբերությունները։ Ամբողջ կյանքում երգչուհին ստիպված է եղել սիրել, վիճել, բաժանվել ու կորցնել սիրելիներին՝ եւ այս ամենը հանդիսատեսի աչքի առաջ։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-04-25 | 00:34:58 | Լսիր |
Ավելին Shat taq tey-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: