Պոդքասթի մանրամասները
Շատ տաք թեյ
Shat taq tey
Նկարագրություն
Վերջապե՜ս... «աստղային բամբասանքները», որոնց հետ այդքան ասոցացնում եք Վեգա Անդրիասյանին, արդեն եթերում են։ «Շատ տաք թեյ» փոդքասթի շրջանակում ամեն երեքշաբթի՝ 21:30-ին, քննարկելու ենք փոփ մշակույթի ամենաքննարկված դեպքերն ու մարդկանց։ Ունենալու ենք հյուրեր, լսելու եք լիքը անհայտ փաստեր, մի խոսքով՝ թեյը շաա՜տ տաք է լինելու։
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
84 դրվագները հասանելի են · Էջ 8 9-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
«Քիմյե» կամ Քիմն ու «մեր փեսան»․ զույգի պատմությունը
Երկար տարիներ նրանք համարվում էին շոու բիզնեսի ամենասկանդալային ու քննարկված զույգը, նրանց կամ շատ էին սիրում, կամ տանել չէին կարողանում. Քիմյեն անտարբեր չէր թողնում ոչ մեկին։ Էպիզոդը նվիրված է Քիմ Քարդաշյան – Քանյե Ուեսթ զույգի պատմությանը՝ ծանոթությունից ու ամուսնությունից մինչև երեխաներ ու ապահարզան։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-04-17 | 00:41:10 | Լսիր |
|
«Բրանջելինա»․ Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգի պատմությունն ու բաժանումը
Մինչև 2004-ը Հոլիվուդի ամենասիրելի զույգերից մեկը համարվում էին Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը, սակայն 2004-ին սկսվեցին «Միսթր եվ Միսիս Սմիթները» ֆիլմի նկարահանումներն, ու Փիթը հանդիպեց իր կյանքի թերևս ամենաճակատագրական կնոջը՝ Անջելինա Ջոլիին։ Էպիզոդը նվիրված է «Բրանջելինայի» պատմությանն ու մինչ օրս շարունակվող դատական պրոցեսներին, որոնցով ավարտվեց սերը։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-04-09 | 00:38:37 | Լսիր |
|
Ի՞նչ է կրում սատանան․ նորաձևության մութ կողմը
Այս էպիզոդում պատմում ենք ամենագեղեցիկ ու շքեղ ոլորտներից մեկի՝ նորաձևության հակառակ կողմի մասին։ Ի՞նչ է տեղի ունենում պոդիումներից, էկրաններից ու ամսագրերի շապիկներից դուրս, ովքե՞ր են կառավարում նորաձության ոլորտն ու ի՞նչ են թաքցնում մեզանից։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-03-28 | 00:47:33 | Լսիր |
|
Աստղային պատերազմներ․ թշնամիները փոփում
Մտերիմ ընկերներից՝ ոխերիմ թշնամիներ․ այս շատ սերիալային թվացող սցենարը, ցավոք, շատ հաճախ հանդիպում է նաև իրական կյանքում, էլ ավելի հաճախ՝ փոփ մշակույթում․ դե, երևի փայլը ոչ բոլորին է հերիքում․․․ Այս էպիզոդում պատմում ենք շոու բիզնեսի ամենասկանդալային ու աղմկահարույց վեճերի մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-03-20 | 00:40:09 | Լսիր |
|
Ջոնի Դեփն ընդդեմ Էմբեր Հարդի․ ամենաքննարկված դատավարությունը
Ջոնի Դեփի և նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հարդի սկանդալային դատավարությունը 4 ամիս շարունակ լարված էր պահում ոչ միայն դերասանների փաստաբաններին ու ներկայացուցիչներին, այլ նաև միլիոնավոր երկրպագուների ամբողջ աշխարհում։ Այս էպիզոդում պատմում ենք դատի պատճառների, ընթացքի, դատարանի որոշման ու դրա ազդեցության մասին ինչպես Ջոնիի, այնպես էլ Էմբերի կյանքի ու կարիերայի վրա։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-03-12 | 00:38:09 | Լսիր |
|
Նրանք իրական են․ փոփ մշակույթում հայտնված ամենասարսափելի դեպքերը
Սարսափ ու թրիլլեր ֆիլմերից ու սերիալներից ավելի վախեցնող է այն միտքը, որ դրանք հիմնված են իրական փաստերի վրա։ Էպիզոդում անդրադառնում ենք ամենաաղմկահարույց ֆիլմերից ու սերիալներից մի քանիսին՝ հիմնված այնպիսի իրական դեպքերի վրա, որոնք ինչ–որ ճանապարհով դարձել են փոփ մշակույթի մի մասը։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-03-06 | 00:39:19 | Լսիր |
|
Ինչու լինել արքա, եթե կարող ես լինել աստված․ լեգենդար Էմինեմ
Երբ 1997-ին hip-hop-ի արքաներից մեկին՝ Dr. Dre-ին, խնդրեցին լսել ու միասին աշխատելու հնարավորություն տալ մի նորահայտ արտիստի ձայնագրություն, ռեփեր– պրոդյուսերը չհավատաց, որ լսում է սպիտակամորթ երիտասարդ տղայի։ Չնայած, որ բոլոր կոլեգաները պնդում էին՝ սպիտակ արտիստը տեղ չունի սևական մշակույթում, Dre-ն կարողացավ տեսնել երիտասարդ Մարշալի պոտենցիալն ու աշխարհին նվիրեց ռեպի ապագա լեգենդին՝ Էմինեմին։ Էպիզոդը նվիրված է հենց նրան ու տարբեր արտիստների հետ նրա տարաձայնություններին։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-02-29 | 00:40:12 | Լսիր |
|
2000-ականների հայկական փոփն ու մենք․ նոստալգիկ էպիզոդ
Պատկերացրու՝ 2000-ականների սկիզբն է, դու դասից գալիս ես տուն, դուռը բացելուն պես մամայի տապակած կարտոֆիլի հոտն է հասնում քթիդ, արագ ուտում ես, վազում հեռուստացույցի մոտ, միացնում Առաջին ալիքը ու թեթևացած շունչ քաշում, որովհետև Թեժ տասնյակի միայն 10-երորդ հորիզոնականն ես բաց թողել։ Ի՜նչ ժամանակներ էին, չէ՞։ Դե արի միասին վերհիշենք դրանք այս էպիզոդում։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-02-22 | 00:40:02 | Լսիր |
|
Բոլորը պատասխան են տալու․ Me 2 շարժումն ու Cancel culture-ը
Վաղուց անցել են ժամանակները, երբ հոլիվուդյան աստղերն ու մեդիա ոլորտի ներկայացուցիչները «անձեռնմխելի» էին։ Արդեն մի քանի տարի շարունակ նրանց «զսպող մեխանիզմ» կիրառում են համացանցի սովորական օգտատերերը։ Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ, եւ ինչու՞ մարդիկ որոշեցին, որ աստղերին պետք է իջեցնել երկիր ու ստիպել պատասխան տալ սխալ որոշումների համար․ պատմում ենք այս էպիզոդում։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-02-13 | 00:37:56 | Լսիր |
|
Կարողացա՞նք փրկել Բրիթնիին
Այո-այո, էպիզոդը նվիրված է փոփի արքայադստերը՝ անկրկնելի Բրիթնի Սփիրսին։ Վերհիշում ենք արտիստի կարիերայի սկիզբը, անձնական հարաբերությունները, հետապնդումները մեդիայի կողմից, հոգեբանական խնդիրները, ընտանիքի հետ հարաբերություններն ու աստղի կյանքը հիմա։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-01-31 | 00:46:46 | Լսիր |
Ավելին Shat taq tey-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: