Պոդքասթի մանրամասները
Եկէք անկեղծ խօսինք
Սագօ Արեան
Նկարագրություն
Բարի գալուստ «Եկէք անկեղծ խօսինք» արեւմտահայերէնով փոդքասթ մը, որ կը վարէ Սագօ Արեանը: Իւրաքանչիւր յայտագրի ընթացքին Սագօն կը հրաւիրէ հայ սփիւռքի նշանաւոր մշակութային, հասարակական գործիչներ՝ հետաքրքրական եւ խորաթափանց զրոյցներու: Այս զրոյցներու միջոցով ունկնդիրները պիտի ծանօթանան հայ համայնքներու հարուստ ժառանգութեանը, մշակութային եւ արդիական խնդիրներուն: Միացէ’ք այս ձայնային ճամբորդութեանը՝ յիշելու այն ձայները, որոնք կը կազմեն մեր անցեալը, ներկան եւ ապագան:
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
76 դրվագները հասանելի են · Էջ 8 8-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
Եկէք Անկեղծ Խօսինք #6 - Ալեքսան Քէօշկերեան
🤝«Եկէք անկեղծ խօսինք»-ը՝ Ալեքսան Քէօշկերեանին հետ 🇸🇾🇱🇧«Երազային Հալէպ»էն մինչեւ այսօրուայ Պէյրութ Սփիւռքի բաբախող սիրտը այսօր ալ Պէյրութն է 🇦🇲Ներգաղթի եւ Խորհրդային Հայաստանի մասին. Անձնական պատմութիւն Կուսակցութիւնները Սփիւռքի մէջ Այսօր հայութիւնը ամէնէն շատ կարիք ունի ապրող եւ ստեղծագործ հերոսներու Խաղաղութիւնը, այո ցանկալի է, բայց անհնար է խաղաղութեան հասնիլ առանց հզօր բանակի ⭕️Այս թեմաների մասին Սագօ Արեան զրուցած է լիբանանահայ գործիչ, ՍԴՀԿ-ի Կեդրոնական Վարչութեան անդամ՝ Ալեքսան Քէօշկերեանին հետ Տեխնիկական մանրամասներ
|
2024-08-17 | 39:25 | Լսիր |
|
Եկէք Անկեղծ Խօսինք #5 - Յակոբ Ճամպազեան
🤝«Եկէք անկեղծ խօսինք»ը Յակոբ Ճամպազեանին հետ 🇱🇧🇬🇧🇨🇦Այնճարէն Լոնտոն, ապա Թորոնթո։ 🇨🇦🇦🇲Որոնք էին այն կողմերը, որ իրապէս նեցուկ եղան Թորոնթոյի հայկական համայնքին։ Վախի, ճակատագրի ու նախախնամութեան մասին։ 🇦🇲Հայութիւնն ու Հայաստանը մեծ տալիք ունին մարդկութեան, եւ ի մասնաւորի իրենց հարեւան երկիրներուն։ Հայրենիքի ցաւը, հայրենիքի յաջողութիւնները եւ այդ բոլորի կողքին պատկանելիութեան զգացումն ու կապուածութիւնը։ ⭕️Այս բոլորի մասին Սագօ Արեան զրուցած է գանատահայ համայնքային գործիչ, արուեստագէտ՝ Յակոբ Ճամպազեանին հետ Տեխնիկական մանրամասներ
|
2024-08-10 | 28:31 | Լսիր |
|
Եկէք Անկեղծ Խօսինք #4- Մովսէս Հերկելեան
🤝«Եկէք անկեղծ խօսինք»ը Մովսէս Հերկելեանին հետ 🇱🇧Իրենց համար աշխարհը կը սկսէր Այնճարէն եւ կը հասնէր մինչեւ Սաննինի լեռները։ Ո՞վ էր, որ զիրենք կը ծեծէր եւ ստիպելով եկեղեցի կը տանէր։ Ըստ մեր հիւրին այսօր մենք յանձնառու, հեղինակութիւն ունեցող մտաւորական չունինք։ Կան խորհրդաւոր ուժեր, որ կը կառավարեն այսօրուայ աշխարհը։ 🇦🇲Արհեստական բանակութեան մէջ ամենաուժեղը հայե՞րն են։ 🌏Աշխարհ մը առանց սահմաններու, ոչ անձագիր, ոչ կնիք ոչ ալ սահմաններ։ ⭕️Այս բոլորին մասին լրագրող Սագօ Արեան զրուցած է լիբանանահայ (Բնիկ Մուսալեռցի) արուեստաբան Դոկտ. Մովսէս Հերկելեանին հետ։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-08-02 | 35:39 | Լսիր |
|
Եկէք Անկեղծ Խօսինք #3 - Սարին Հայրապետեան
🤝«Եկէք անկեղծ խօսինք»ը ՝ Սարին Հայրապետեանին հետ 🇦🇲Սարին Հայրապետեանի ն համար Հայաստանը ամէն բանէ առաջ տուն է։ Քաղցր տուն, ինչու այս փուլին եւ ինչ նպատակներով։ 🇦🇲🇵🇸«Ժամանակը հասած էր,որ ես Արցախի մասին պատմէի»,- կը նշէ Սարին հաւատալով, որ վերադարձի դռները չեն փակուած։ Պաղեստինի խնդիր եւ Արցախի խնդիրը մօտ են իրարու եւ այդ մէկը երիտասարդ բեմադրիչին նոր ուժ մը տուած է։ Անոր յորդորը՝ «Եկէք Հայաստան, հոս ամէն ինչ տարբեր է»։ ⭕️Այս բոլորի մասին Սագօ Արեան զրուցած է երիտասարդ բեմադրիչ եւ վաւերագրող՝ Սարին Հայրապետեանի հետ։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-07-26 | 32:44 | Լսիր |
|
Եկէք Անկեղծ Խօսինք #2 - Արա Սանճեան
🤝«Եկէք անկեղծ խօսինք»ը՝ Արա Սանճեանին հետ 🇱🇧Ի՞նչ են արմատները Լիբանանի մէջ եղած եղբայրասպան կռիւներուն։ 1958 թուականին Լիբանանի մէջ եղած տխուր դէպքերը խորքին մէջ ախտանիշ էին։ Որո՞նք եղան օգտուողները այդ բոլորէն։ 🇦🇲Համաշխարհային պայմանները մեծ դեր ունեցան ներ-հայկական մեծ պայքարին առընթեր։ ⭕Այս բոլորին մասին Սագօ Արեան անկեղծ զրոյց մը ունեցած է պատմաբան, համալսարանի դասախօս՝ Դոկտ. Արա Սանճեանին հետ։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-07-20 | 46:00 | Լսիր |
|
Եկէք Անկեղծ Խօսինք #1 - Նորա Արմանի
🤝«Եկէք անկեղծ խօսինք»ը ՝ Նորա Արմանիի հետ։ 🎭Թատրոնը եթէ մեռնի, մեր մշակոյթն ալ կը մեռնի։ 🇦🇲Բոլոր ժամանակներուն ալ Հայաստանի սէրը միշտ վառ եղած է ինծի համար։ Նոյնիսկ Սովետի օրերուն մեր տան մէջ Հայաստանը միշտ ալ ներկայ էր։ Եթէ ամէն հայ իր գործով զբաղի, այն ատեն մեր վիճակը աւելի լաւ պիտի ըլլայ։ 🤞Հայութեան համար միակ լուծումը՝ միասնականութիւնն է։ ⭕️Այս բոլորին մասին Սագօ Արեանին հետ զրուցած է հանրայայտ դերասանուհի, մշակոյթի գործիչ՝ Նորա Արմանին։ Տեխնիկական մանրամասներ
|
2024-07-13 | 38:13 | Լսիր |
Ավելին Սագօ Արեան-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: