Պոդքասթի մանրամասները

Rearrange with Narek Amirkhanyan

Narek Amirkhanyan

Նկարագրություն

Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 330; ցույց տալով վերջինը 200) · Էջ 1 20-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
#331 Արմեն Քոչարյան - DigiTec 2026-ը, Արմաթ լաբերը, Կոդ գրելու ավարտը

ԱՏՁՄ-ի նախագահ, «VOLO» ընկերության հիմնադիր Արմեն Քոչարյանի հետ զրուցել ենք «DigiTec 2026»-ի նախապատրաստությունների, «Volo»-ի 20-ամյա պատմության, 30-ից մինչև 300 աշխատակից աճելու և 20 տարի անց ընկերության ղեկավարումը հանձնելու մասին։ Անդրադարձել ենք արհեստական բանականության պատճառով ծրագրավորման շուկայի տրանսֆորմացիային, ձեռքով կոդ գրելու ապագային, Արմաթ ինժեներական լաբորատորիաների 650 գյուղական կենտրոններին, Հայաստանը «AI» հաբ դարձնելու տեսիլին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
fc34338ad5bae256d7c912a23b19b5988e78688421312028e66b3c90603893f8
2026-11-19 01:43:38 Լսիր
#330 Արմեն Սարգսյան, Վազգեն Օհանյան - Հումոր գողանալը, «AI» կոմիկները, սիթքոմների փողերը

Սթենդափ կոմիկներ և սցենարիստներ Արմեն Սարգսյանի և Վազգեն Օհանյանի հետ զրուցել ենք «Արի օգնենք» շոուի ստեղծման, սթենդափ մշակույթի զարգացման, ռիլերի վիրուսային հաջողության և սոցցանցերում հումոր գողանալու խնդիրների մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
46ada63766c8d1636121e0e9caa21747f8a15c0fc16f4054e4e8307984926878
2026-11-15 01:38:09 Լսիր
#329 Ստեփան Ազարյան - Բրենդինգի գաղտնիքները, վստահության դեֆիցիտը, ճաշակը

«Backbone Branding» ընկերության հիմնադիր, ստեղծագործական ղեկավար Ստեփան Ազարյանի հետ զրուցել ենք «Backbone»-ի հաջողության պատմության, միջազգային շուկա դուրս գալու և հեղինակավոր մրցանակներ նվաճելու ուղու մասին։ Խոսել ենք արհեստական բանականության ազդեցության, դիզայնում ճաշակի ու խորության, ազդեցիկ մարդկանց մոտ վստահության դեֆիցիտի, չհանձնվելու փիլիսոփայության և անկեղծ մարդկային շփումների անփոխարինելի արժեքի մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
e3cc5b90f3c2cb8954898b8b2b997e9a7df796b92c660d64b3159c03479586fa
2026-11-05 01:36:04 Լսիր
#328 Դավիթ Տոնոյան - Ինչպես անվտանգ նիհարել, չգրանցված դեղերը, «Ozempic»-ի գաղտնիքները

Բժիշկ-ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ զրուցել ենք 28 կգ նիհարելու նրա անձնական տրանսֆորմացիայի, «Ozempic»-ի ու «GLP-1» ագոնիստների արդյունավետության, ճարպակալումը որպես հիվանդություն դիտարկելու կարևորության և անվտանգ նիհարելու բժշկական ճանապարհների մասին։ Անդրադարձել ենք տղամարդկանց հորմոնալ առողջությանը, որովայնային ճարպի և տեստոստերոնի կապին, ինքնանշանակված դեղերի վտանգներին, Հայաստանում չգրանցված դեղորայքի խնդրին, ինչպես նաև համընդհանուր առողջապահական ապահովագրությանն ու ռոբոտացված ուրոլոգիային։

Տեխնիկական մանրամասներ
GUID
e2951248dbcdaa92a09f670d66421cce383c5a17677192a9069e154aaa5f67e1
2026-10-30 01:50:21 Լսիր
#327 Նարեկ Սաֆարյան - 40 միլիոն օգտատեր, «AI»-ի փուչիկը, փախուստ Երևանից

«Renderforest» ընկերության հիմնադիր և տնօրեն Նարեկ Սաֆարյանի հետ զրուցել ենք ընկերության ստեղծման ու 13 տարվա պատմության, «AI» տրանսֆորմացիաների, աշխատակիցների քանակը 130-ից 25-ի հասցնելու և պրոդուկտիվությունը բազմապատկելու մասին։ Նարեկը նաև պատմել է «Nvidia GPU» չիպերի գնաճի, սերվերային հզորությունները Հայաստան բերելու, «Woods» համայնքային տարածքի ու «Ardi Academy»-ի, ինչպես նաև «AI»-ի վտանգների, դիպֆեյքերի և աշխատաշուկայի ապագայի մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
e10cb78ab583a3513c3d96bc07fa863d4663a4e9ea338e0680e851d4c931879d
2026-10-22 01:26:51 Լսիր
#326 Սուրեն Աթոյան - Ռոբոտաշինություն, «AI»-ի ապագան, Սիլիկոնյան հովտի դասերը

«Cyber Fusion» ընկերության հիմնադիր տնօրեն, ռոբոտաշինության մասնագետ Սուրեն Աթոյանի հետ զրուցել ենք «Cyber Fusion»-ի ստեղծման, Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման հեռանկարների, Սան Ֆրանցիսկոյից տեղափոխվելու և Սիլիկոնյան հովտի փորձի մասին։ Անդրադարձել ենք «AI»-ի պատճառով աշխատատեղերի կորստի վախերին, ռոբոտիկ պլատֆորմների ապագային, պատասխանատվության 3 մակարդակներին, կրթական համակարգի բացերին և «Claude» ու «Codex» ծրագրավորման նոր գործիքներին տիրապետելու կարևորությանը։

Տեխնիկական մանրամասներ
GUID
db9f44d5253195c12d47d0be531321b5e6ce34f795d69f77308f00d2d18311d1
2026-10-15 01:27:23 Լսիր
#325 Հրաչ Մուրադյան - Կիսաբաց լուսամուտները, աստղային հիվանդությունը, մեմերը

Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ զրուցել ենք «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծման ու փակման պատմության, 15 տարվա ընթացքում կուտակված ծանր էմոցիոնալ ֆոնի, բարեգործական հիմնադրամի և հասարակական կրիտիկայի մասին։ Անդրադարձել ենք նաև ԱՄՆ-ում ապրելու դժվարություններին, հոգեբանության ու թերապիայի դերին, «Մտքի ուժը» նոր ինտելեկտուալ նախագծին, «TikTok»-ի վիրուսային մեմերին, առողջ ապրելակերպին և տղամարդու էմոցիոնալ ազատության կարևորությանը։

Տեխնիկական մանրամասներ
GUID
0c3bd46fb5d9928564d4e91354654d7cacf958517e54610f2690b4ca009b5153
2026-10-08 01:56:22 Լսիր
#324 Միքայել Հովհաննիսյան - Կրթության ճգնաժամ,սոցիալական վերելակներ, համալսարաններ

Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ զրուցել ենք Հայաստանում կրթության որակի անկման պատճառների, «IQ» թեստերի ցուցանիշների փոփոխության և ինդուստրիալ շրջանի կրթական մոդելի տրանսֆորմացիայի մասին։ Անդրադարձել ենք ԵՊՀ-ի միջազգային վարկանիշներին, ուսանողների պրագմատիզմին, ակադեմիական ազատությանն ու պատասխանատվությանը։ Միքայելը պատմել է նաև արհեստական բանականության ճիշտ կիրառման, տեխնոֆեոդալիզմի և մտածելու գործընթացից հաճույք ստանալու մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
63d5ee942e0630ec3420f67b7cb6606f81b9b89686a83f3a33ce65e450fadc3b
2026-10-01 01:31:51 Լսիր
#323 Անահիտ Վարդանյան - Բեռլինի ազատությունը, էլեկտրոնային երաժշտություն, 0-ից քեզ կերտելը

Երաժիշտ, դաշնակահարուհի Անահիտ Վարդանյանի հետ զրուցել ենք դասական կրթությունից դեպի էլեկտրոնային երաժշտություն նրա անցած ուղու, Գերմանիա տեղափոխվելու և օտարության մեջ սեփական ինքնությունը վերագտնելու մասին։ Անդրադարձել ենք «Artun» սեփական լեյբլի ստեղծմանը, սենյակից նվագած վիրուսային տեսանյութերի հաջողությանը, սոցցանցերի աղմուկին և էմոցիաները երաժշտության միջոցով վերամշակելու արվեստին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
1eb556c176bc017bdd55a9534fb7ccd8a7a6dc7a1733aec4dd08819c8553a7e3
2026-09-24 01:21:59 Լսիր
#322 Արմեն Մարտիրոսյան - Սրտանոթային խնդիրներ, AI-ը բժշկության մեջ, առողջ լինելու ապագան

«Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ զրուցել ենք կանխարգելման բժշկության, Հայաստանում տարածված առողջական խնդիրների, ապրելակերպի ազդեցության և թվային առողջապահության ապագայի մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
d6ef8b9ca941805fc3734b0be7a7d164c1af9cdb15260335fd71200bb0d92a76
2026-09-17 01:35:51 Լսիր

Ավելին Narek Amirkhanyan-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: