Պոդքասթի մանրամասները
Rearrange with Narek Amirkhanyan
Narek Amirkhanyan
Նկարագրություն
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 330; ցույց տալով վերջինը 200) · Էջ 8 20-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
#261 Նարե Իսպիրյան, Հայկ Զալիբեկյան - Թվային մանկություն, մոլում մեծանալ, միջավայր ստեղծել
«Yerevan for kids» նախաձեռնության անդամներ Հայկ Զալիբեկյանի և Նարե Իսպիրյանի հետ զրուցել ենք Հայաստանի բակերի իրական պատկերի, խաղահրապարակների պակասի, միջավայր ստեղծելու փոխարեն կենաց խմելու մշակույթի, մոլերում մեծացող երեխաների, թվային մանկության, և շատ այլ թեմաների շուրջ։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-07-17 | 01:41:04 | Լսիր |
|
#260 Նարեկ Հովսեփյան (A. Chilla) – Թմրամոլի երգը, գրելու կարիքը, տաղանդով գումար վաստակելը
Ռեփեր «A. Chilla»–ի՝ Նարեկ Հովսեփյանի հետ զրուցել ենք նոր ֆիլմում բռնցքամարտիկի կերպար մարմնավորելու, համերգից առաջ հուզվելու, փոփ մշակույթի ազդեցության, նոր արտիստների պակասի, թմրամոլության մասին ստեղծված երգի շուրջ եղած քննարկումների մասին։ Քննարկել ենք նաև գրելու կարիքի, ապրելակերպի փոփոխվող մոդելի մասին և թե ինչու է քիչ աշխատելը մեղքի զգացում առաջացնում։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-07-10 | 01:38:00 | Լսիր |
|
#259 Արսեն Ավոյան - Խաղերից կախվածություն, ժամանակը վատնելը, արագ դոպամին ստանալը
Հայկական «Շադոմատիկ» խաղի համահիմնադիր և խաղի դիզայներ Արսեն Ավոյանի հետ զրուցել ենք՝ ինչպես է ստեղծվել հայկական խաղ, որն արդեն հասել է միջազգային շուկա, ինչ դեր ունի դիզայնը խաղ ստեղծելիս, ինչ ազդեցություն ունեն սոցցանցերը, արագ դոպամինը, էկրանային կախվածությունը։ Քննարկել ենք նաև՝ ինչու է կարևոր ուղեղը մարզելը և ինչու ենք միայն մեզ դուր չեկած բաները ստուգում։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-07-03 | 01:52:17 | Լսիր |
|
#258 Ալեքսանդր Եսայան, Րև Լիբարիդյան - AI գործարան, $500,000,000 ներդրում, Nvidia-ն ՀՀ-ում
Ալեքսանդր Եսայանի և Րև Լիբարիդյան հետ զրուցել ենք, թե ինչու է հենց հիմա Հայաստանը կանգնած նոր շրջափուլի առաջ։ Ինչ է իրականում ԱԲ գործարանը, ինչու է այն հավակնում դառնալ ոչ միայն տարածաշրջանի, այլ՝ աշխարհի կենտրոններից մեկը, և ինչ կապ ունի այս ամենը $500 միլիոնանոց ներդրման, «Nvidia»-ի, և ազգային անվտանգության հետ։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-26 | 01:33:41 | Լսիր |
|
#257 Մարիաննա Կարապետյան - Գերեզմանի տեղ չի լինի, AI ու ճարտարապետություն, Երևանի խնդիրներ
«Electric Architects» արվեստանոցի հիմնադիր Մարիաննա Կարապետյանի հետ զրուցել ենք՝ ինչպես է քաղաքը հիշողություններ ձևավորում կամ ջնջում դրանք, ինչու 20 տարի անց Երևանում տեղ չի լինի գերեզմանների համար, և արդյոք արհեստական բանականությունը կփոխարինի ճարտարապետներին։ Զրուցել ենք նաև այն մասին, թե որտեղ է ճաշակի սահմանն ավարտվում ու սկսվում ճարտարապետական քաոսը։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-19 | 02:22:20 | Լսիր |
|
Rearrange #256 Գարիկ Պապոյան - Ալտերնատիվ ռաբիսը, գիտնական քրիստոնյաները, սպորտով զբաղվելը
Գարիկ Պապոյանի հետ զրուցել ենք նոր ֆիլմ նկարելու մասին, ռաբիսից մինչև ռոք, կրոնից մինչև աթեիզմ, դեբատների մշակույթի ու համընդհանուր հումորի բացակայության մասին։ Քննարկել ենք՝ ինչպես ենք կորցնում մեզ հետ մնալու ժամանակը 21-րդ դարի վազքում, ինչու է դժվար չսիրած ժանրերով ստեղծագործելը ու ինչու է կարևոր ոչ թե հարմարվելը, այլ նորը ստեղծելը։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-12 | 01:51:27 | Լսիր |
|
#255 Արմեն Հարությունյան – Թվային կազինոներ, կրիպտոն փո՞ղ է, թե՞ ոչ, մարդկային ագահություն
«Neoxon» ընկերության հիմնադիր Արմեն Հարությունյանի հետ զրուցել ենք ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումների, բանկերի թվայնացման, կրիպտոարժույթների, մարդու ագահության ու տեխնոլոգիական մեղքի մասին։ Նաև խոսել ենք ավատարների, տեղական շուկայի խնդիրների ու այլ վտանգների մասին, որոնք գալիս են ոչ դրսից, այլ ներսից։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-06-05 | 02:05:17 | Լսիր |
|
#254 Վարդգես Հովեյան - Հին գովազդները, ռայոնցու պիտակը, մյուզիքով ապրելը
«Կարաս» գինիների վաճառքի և մարքեթինգի տնօրեն, «FairWind» և «3 շիշ գինի» խմբագիր Վարդգես Հովեյանի հետ խոսել ենք ավանդույթի մեջ մնալու, մյուզիքի, արագ փողի փոխարեն դանդաղ կապիտալի, ինչպես նաև վազելու և առողջ ապրելակերպի, կենտրոնացման խնդրի ու գրելու ունակությունը չկորցնելու մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-29 | 01:47:10 | Լսիր |
|
#253 Դանիել Ղազարյան - Խոհարար դառնալը, մարդկանցից չամաչելը, Նադալի ստորագրությունը
12 տարեկան Դանիել Ղազարյանի հետ զրուցել ենք Նադալի ստորագրությունը ստանալուց, խոհարարությունից, փողից ու երազանքներից, AI օգտագործելու փորձից, սիրած գրքերից ու մուլտֆիլմերից։ Դպրոցում միշտ չէ, որ ստացվում է, բայց հետաքրքրասիրությունն ու համառությունը առաջ են տանում։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-22 | 01:12:48 | Լսիր |
|
#252 Գարեգին Մարտիրոսյան - Տպել 19-րդ դարի հաստոցով, տեր կանգնել հնին, դիզայնը Հայաստանում
Գրաֆիկական դիզայներ Գարեգին Մարտիրոսյանի հետ զրուցել ենք՝ 150 տարեկան տպագրական հաստոցով բիզնես սկսելու, 6 կգ-անոց տառատեսակներ գնելու, դիզայնը որպես գիտություն ընկալելու ու Հայաստանում դիզայնի արդյունաբերությունը վերարժևորելու մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2025-05-15 | 01:43:49 | Լսիր |
Ավելին Narek Amirkhanyan-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: