Պոդքասթի մանրամասները
Rearrange with Narek Amirkhanyan
Narek Amirkhanyan
Նկարագրություն
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 330; ցույց տալով վերջինը 200) · Էջ 2 20-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
#321 Կարեն Դերձյան - Էլեկտրամոբիլների բումը, չինական մեքենաները, «Tesla»-ն
«Chargers.am» ընկերության հիմնադիր Կարեն Դերձյանի հետ զրուցել ենք էլեկտրական ավտոմեքենաների, Հայաստանում լիցքավորման ենթակառուցվածքների զարգացման և չինական ավտոարտադրության հաղթարշավի մասին։ Քննարկել ենք «Tesla»-ի և չինական բրենդերի տարբերությունները, մարտկոցների ճիշտ խնամքն ու վերամշակումը, ինչպես նաև էլեկտրոմոբիլների աճող քանակի ազդեցությունը մեր էներգետիկ համակարգի վրա Տեխնիկական մանրամասներ
|
2026-09-10 | 01:43:55 | Լսիր |
|
#320 Սամվել Մարտիրոսյան - Օնեքսի ստեղծումը, «Temu»-ի հետ պայմանագիր, գողացված «iPhone»-ներ
«Onex» ընկերության համահիմնադիր և տնօրեն Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել ենք համաշխարհային բեռնափոխադրումների կազմակերպման, Հայաստանում և Վրաստանում լոգիստիկայի զարգացման, ինչպես նաև 200 դոլարով սկսած Onex-ի ստեղծման ու հաջողության պատմության մասին։ Անդրադարձել ենք Temu հսկայի հետ համագործակցությանը, չինական բիզնես մշակույթի առանձնահատկություններին, ԱՄՆ-ում և Դելավերում հայկական պահեստ հիմնելու բարդ փորձառությանը և iPhone-ների գողության աղմկահարույց դեպքի ներքին մանրամասներին։ Սամվելը պատմել է նաև իր անձնական կյանքի մեծագույն կրքի՝ արկածային տուրիզմի, Պատագոնիայի սառցադաշտերի, Նեպալի հանդարտության և սպասվող Ալյասկայի նավարկության մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-09-03 | 01:45:17 | Լսիր |
|
#319 Հայկ Մակիյան - 44-օրյա պատերազմը, անհետ կորածների պատմությունները, լրագրությունը
Լրագրող Հայկ Մակիյանի հետ զրուցել ենք 2020 և 2023 թվականների պատերազմների, անհետ կորածների ցավոտ պատմությունների, հետաքննական լրագրության կարևորության և իրականության վավերագրման մասին։ Անդրադարձել ենք նրա երաժշտական անցյալին, «Հետք»-ի ստեղծագործական միջավայրին, արհեստական բանականության մարտահրավերներին, մարդկանց լսելու արվեստին և այն հոգեբանական հետքերին, որոնք պատերազմը թողել է մեր հասարակության ներսում Տեխնիկական մանրամասներ
|
2026-08-27 | 01:45:19 | Լսիր |
|
#318 Արտյոմ Պետրոսյան - Պղնձամոլիբդենային կոմբինատը, պետական մասնաբաժինը, էկոլոգիան
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանի հետ զրուցել ենք հանքարդյունաբերության ոլորտի առանձնահատկությունների, դժվարությունների, էկոլոգիական ռիսկերի, կոմբինատի պետական մասնակցության, կրթության կարևորության, Հարվարդում ու Քեմբրիջում սովորելու փորձառության և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-08-20 | 01:31:33 | Լսիր |
|
#317 Արթուր Իսպիրյան - 90-ականների ակումբները, հայկական ջազը, ազգային արխիվը
Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն, երգիչ Արթուր Իսպիրյանի հետ զրուցել ենք հայկական ձայնային ամենամեծ արխիվի թվայնացման հսկայական աշխատանքի, ռադիոյի պատմության և բացահայտված գանձերի մասին։ Անդրադարձել ենք նրա երաժշտական ուղուն, 90-ականների լեգենդար ակումբային մշակույթին: Տեխնիկական մանրամասներ
|
2026-08-19 | 01:32:19 | Լսիր |
|
#316 Հայկ Սարիբեկյան - Ինչպե՞ս ստեղծել նոր դեղեր, «AI»-ի ապագան, Քեմբրիջի «PhD»-ն
Մաթեմատիկոս, համակարգչային գիտությունների մասնագետ և «Deep Origin» ընկերության գիտական խմբի ղեկավար Հայկ Սարիբեկյանի հետ զրուցել ենք դեղերի հայտնաբերման հաշվողական մեթոդների, «MIT»-ում և Քեմբրիջում սովորելու առանձնահատկությունների, ինչպես նաև գիտության մեջ «AI»-ի դերի և մաթեմատիկական մոդելների կիրառելիության մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-08-06 | 01:34:52 | Լսիր |
|
#315 Գոռ Կիրակոսյան - Սևազգեստ կանայք, Հոլիվուդի փորձը, Մեծ պատմություն փոքր քաղաքում
Կինոռեժիսոր Գոռ Կիրակոսյանի հետ զրուցել ենք նրա ֆիլմերի ստեղծման պատմության, հայկական կինոբիզնեսի մարտահրավերների և սցենար գրելու կարգապահության մասին։ Քննարկել ենք «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի հաջողության գաղտնիքը, Հրանտ Թոխատյանի հետ աշխատելը և այն, թե ինչու է ռեժիսորի համար կարևոր լինել առաջին հերթին լավ պատմություն պատմող։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-07-30 | 01:18:08 | Լսիր |
|
#314 Րաֆֆի Թոխալյան, Արթուր Պետրոսյան - Պարաշուտ, պարկուր և սնոբորդ. ինչու՞ փորձել
Սքայդայվինգի հրահանգիչ Րաֆֆի Թոխալյանի և Արթուր Պետրոսյանի հետ զրուցել ենք Հայաստանում էքստրեմալ սպորտի զարգացման, պարաշուտային թռիչքների անվտանգության մասին։ Անդրադարձել ենք նաև Արագածի բնապահպանական խնդիրներին, ուղղաթիռային փրկարարական աշխատանքներին և Երևանի հանրային տարածքների վերափոխմանը նոր սպորտային կենտրոն ստեղծելու համար։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-07-23 | 01:36:16 | Լսիր |
|
#313 Տարոն Ավետիսյան - Ինչպե՞ս սովորել Եվրոպայում, Փարիզի շունչը և Երևանի խնդիրները
Բլոգեր Տարոն Ավետիսյանի հետ զրուցել ենք Եվրոպայում (Լատվիա, Ֆրանսիա) ապրելու և սովորելու նրա փորձի, եվրոպական և հայաստանյան կրթական համակարգերի տարբերության ու հայրենադարձության դժվարությունների մասին: Անդրադարձել ենք Երևանի տրանսպորտային և ենթակառուցվածքային խնդիրներին, բնակարանների վարձակալության շուկային, ինչպես նաև այն սոցիալական ու բյուրոկրատական մարտահրավերներին, որոնց բախվում է երիտասարդը Հայաստանում: Տեխնիկական մանրամասներ
|
2026-07-16 | 01:56:35 | Լսիր |
|
#312 Մհեր Մխիթարյան - Կինոբիզնեսը, ուշադրության պակասը, բլոգ վարելու դժվարությունները
Սթենդափեր և դերասան Մհեր Մխիթարյանի հետ զրուցել ենք իր ֆիլմերի, ուշադրության պակաս ունեցող մարդկանց, սոցցանցերում կոնտենտ ստեղծելու բարդությունների, քաղաքական հումորներ անելու և նոր ներկայացման մասին։ Խոսել ենք նաև՝ ինչով է տարբերվում Գլենդելի հանդիսատեսը, ինչպես են անդրադառնում թանկացումները, վարկերն ու տուգանքները կյանքի վրա, ինչպես նաև կինոբիզնեսի, հայկական սիթքոմների ու համացանցում մարդկանց ագրեսիվության մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-07-09 | 01:39:34 | Լսիր |
Ավելին Narek Amirkhanyan-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: