Պոդքասթի մանրամասները

Rearrange with Narek Amirkhanyan

Narek Amirkhanyan

Նկարագրություն

Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 330; ցույց տալով վերջինը 200) · Էջ 6 20-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
#281 Լիլիթ Նավասարդյան - Երաժշտություն ստեղծելը, ձանձրույթի կարևորությունը, AI-ի հորինածը

Կոմպոզիտոր և պրոդյուսեր Լիլիթ Նավասարդյանի հետ զրուցել ենք Միշոյի, Իվետայի, Բրյունետի և այլ արտիստների հետ աշխատելու, ձայնը որպես կենդանի գործիք կիրառելու, տարբեր ժանրերում աշխատելու բարդության, երգի «պատրաստ» լինելու պահի, մարդկանց ներքին լարվածության ու ստեղծագործ արձագանքի, ծնող լինելու, ինչպես նաև՝ AI-ի, ձանձրույթի ու իրական շփումների մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
bdb55e272ea35538f238129d7451ae991772a3aa625b9a9aa31c96b86a59b1e8
2025-12-04 01:28:02 Լսիր
#280 Վարուժան Ավետիքյան - Դատվելուց վախենալը, անգրագիտության խորացումը, աշխատող աղքատը

«Անդերսեն» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր, իրավաբան Վարուժան Ավետիքյանի հետ զրուցել ենք՝ Ինչու են բազմաթիվ կառավարություններ տապալվում, Ինչ հետևանքներ ունի հարց լուծող դատարան չունենալը, Ինչպես է ժառանգված կոռուպցիան շարունակ ազդում դատական համակարգի վրա։ Ինչու մարդիկ այսօր վախենում են դատական գործընթացներից։ Խոսել ենք նաև օրենքների ու կյանքի իրական պահանջների տարբերության, աշխատող աղքատների և վերացող մասնագիտությունների մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
0f6b5e9e3e02bf1411c298acfa7b47275b07273140a2196503e12c083197748f
2025-11-27 02:54:16 Լսիր
#279 Հրանտ Թոխատյան - Ազատ խոսքը, կինոյում հայտնվելը. «Մեր բակից» մինչև Կամո խաղալը

Դերասան Հրանտ Թոխատյանի հետ զրուցել ենք բոլորիս կողմից սիրված մի շարք ֆիլմերից և ներկայացումներից՝ «Մեր բակը», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Խաթաբալադա» և այլն։ Խոսել ենք թատրոնի արդիականությունից, «Տղամարդկանց ակումբ»-ից, դպրոցում դասավանդելուց, $160,000 արժեցող Այբբենարանից և մի շարք այլ հետաքրքիր թեմաներից։

Տեխնիկական մանրամասներ
GUID
42001c3617e7ae1b52686ca84a028191c93e6185a6f87e25559914c474b9c1b8
2025-11-20 01:40:28 Լսիր
#278 Վանանե Արարքցյան - Խնդիրները ներսից, կիսվելու պակասը, միջավայր փոխելը

Կերոն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի հետ զրուցել ենք Երևանի տարբեր շենքերին կյանք տալու, միջավայրը փոխելու, գրադարանային ճարտարապետության, դրսից մասնագետներ, մենեջերներ Հայաստան հրավիրելու, ոչ ֆորմալ ժամանցի վայրեր ստեղծելու և շատ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
3a524f49226ee1954ddf3f2ff551400851fb41f7703a299d1f4632f28639b69a
2025-11-13 01:23:35 Լսիր
#277 Հովհաննես Մովսիսյան - Հ1-ի Հայաստանը, պլանավորված լուրեր, ընդդիմությանը եթեր չկանչելը

Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ զրուցել ենք՝ Հ1-ի Հայաստանի, լուրերի ընտրության, ուղիղ եթերներին ընդդիմադիր գործիչներին կանչել-չկանչելու, ԱՄՆ-ում մասնաճյուղ բացելու, թվայնացվելու, մանկական եվրատեսիլի, Ֆեստիվառի և շատ այլ թեմաների շուրջ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
d24e2a4a1eabd68213ba7b67c7359ad7b2e508bd782beb54144698d16196dbaa
2025-11-06 01:39:52 Լսիր
#276 Դավիթ Սահակյան - Դպրոցը՝ քարոզչություն, ծնողը՝ գործընկեր, կրթության պատվիրատուն

«Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի հետ զրուցել ենք դպրոցական կրթության, մշակույթի, իրենց կյանքով ապրող երեխաների, կրթության պատվիրատուների, ծնողի հետ գործընկեր լինելու, կանոնները պահելու, կոռուպցիայի և շատ այլ հարցերի շուրջ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
0569477b241fbf063d325cd33cdd19957435f59e54ba028442e7343a4915ea14
2025-10-30 01:57:05 Լսիր
#275 Բեկոր Փափազյան - «AI»-ի հետ ընկերանալը, վտանգները, ինտելեկտուալ հարստությունը

Թումոյի զարգացման ուղղության տնօրեն Բեկոր Փափազյանի հետ զրուցել ենք արհեստական բանականության վտանգների, դրա հետ ընկերանալու գայթակղության և կրթության մեջ «AI»-ի դերի մասին։ Բեկորը պատմել է Թումոյի ստեղծած «AI» համակարգի, ինքնուսուցման ծրագրերի ու նոր սերնդի մրցակցային առավելությունների մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
d10faa2268cd61f35544ada18ca4a1236b732e47c2a68b86eaae39b6fc6d8026
2025-10-23 01:26:01 Լսիր
#274 Ռաֆայել Թադևոսյան - Միշոյի հետ նախագիծ, Ամազոնը սերիալ կգնի, հայկական սուպերհերոս

«Կինոդարան»-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանի հետ զրուցել ենք որակով կինո ստեղծելու դժվարությունների, հայկական կինոն դրսում վաճառելու մասին։ Խոսել ենք նաև «Սուրբ» սերիալի, Միշոյի հետ նոր նախագծի, «Amazon»-ի հայկական սերիալներով հետաքրքրվելու, մենթոր ունենալու և այլ թեմաների շուրջ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
d4d20929bdb6eb675c288599ba157ffad036f0acf6f87f2c35ff1160e1b56cd8
2025-10-19 01:49:27 Լսիր
#273 Վարդան Զադոյան - «Top 10 of Rabiz»-ը, մասնատված հումորը, կիսատ-պռատ գործ անելը

«Նոր հայեր», «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ի վառ ներկայացուցիչ, «Top 10 of Rabiz»-ի համահիմնադիր Վարդան Զադոյանի հետ խոսել ենք հումորի բնույթի, արվեստի ու ժամանակակից հասարակության մասին. ինչպես է սթենդափը ձևավորում իր լսարանը, ինչու է կարևոր «չգիտեմ» ասելը, ինչպես են երաժշտությունն ու գումարը ազդում ստեղծագործողի մոտիվացիայի վրա։ Զրուցել ենք նաև գովելու մշակույթի բացակայության, երիտասարդների ու մեծերի հումորի տարբերության, հավատքի ու կրոնի ազդեցության, ճաշակի ձևավորման, ինչպես նաև տեխնոլոգիաների դերի մասին արվեստում։

Տեխնիկական մանրամասներ
GUID
cc8f03266819d01e3e16deb18ca4f598cc1c740de6ced32a8aec8bbfbcb49cd7
2025-10-10 02:03:16 Լսիր
#272 Արտաշես Ստեփանյան - Խցանումներ Երևանում, վարորդականի հերթեր, վթարներ ու մահեր

«xDrive» ընկերության հիմնադիր և տնօրեն Արտաշես Ստեփանյանի հետ զրուցել ենք Երևանի երթևեկության ծանր վիճակի, անընդհատ խցանումների ու անկանխատեսելի վարորդական վարքագծի մասին․ - Ինչու՞ ենք վթարի ենթարկվում հենց այն ժամանակ, երբ վստահ ենք մեզ վրա, - Ինչու՞ է վարել սովորելը երբեմն ավելի թանկ, քան վարորդական վկայական գնելը և - Ի՞նչ վտանգավոր հետևանքներ կան ամենօրյա վթարներից։

Տեխնիկական մանրամասներ
GUID
ee4215511cd4c4f8ccf448d35af4ce3ea1574f7fa9e517da1a04e2e3fb5a3d94
2025-10-02 01:49:32 Լսիր

Ավելին Narek Amirkhanyan-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: