Պոդքասթի մանրամասները

Rearrange with Narek Amirkhanyan

Narek Amirkhanyan

Նկարագրություն

Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only

Մանրամասներ

Փոդքասթի վերջին դրվագները

200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 330; ցույց տալով վերջինը 200) · Էջ 3 20-ից

Դրվագ և բովանդակությունԱմսաթիվՏևողությունըԼսիր
#311 Գևորգ Հարությունյան - Ռիսկեր նավթի շուկայում, ներկրվող բենզին, գների տատանումներ

«Shell Armenia»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանի հետ զրուցել ենք Հայաստանում վառելիքի շուկայի ձևավորման, «Shell»-ի Հայաստան գալու պատճառների և բերած փոփոխությունների մասին։ Խոսել ենք նաև՝ ինչ ռիսկեր կան նավթի շուկայում, ինչպես նորոմալիզացվեց բենզալցակայանում կին սպասարկողներ տեսնելը, հանդիպելը և այլն։

Տեխնիկական մանրամասներ
GUID
bf484e3f3754e80d2505ce0ccd4610aaf074193d1b55f8497b714acbf6b28783
2026-07-02 01:43:22 Լսիր
#310 Հայկ Մարգարյան - Էվերեստ բարձրանալը, երաժշտությունը թողնելը,, «Հայ տղեք»-ի ֆիլմը

Ռեփեր, լեռնագնաց ու գործարար Հայկ Մարգարյանի հետ զրուցել ենք Էվերեստի գագաթը բարձրանալու փորձառության, 51 օրվա դժվարությունների և «Մահվան գոտում» կայացրած ծանր որոշումների մասին: Անդրադարձել ենք նաև նրա երաժշտական կարիերայի տրանսֆորմացիային, «Հայ տղեք» խմբի լեգենդար պատմությանը, սպասվող նոր ֆիլմին և այն կարևոր ընտրությանը, որը նրան տարավ դեպի բիզնես և առողջ ապրելակերպ:

Տեխնիկական մանրամասներ
GUID
b53eb3027bf78c589aeda618ee30decc3823feee39b8a742370db79bdaa0e24f
2026-06-25 02:05:49 Լսիր
#309 Արամո Ունանյան - Ինքնության պահպանումը, «Մտքարան»-ի ստեղծումը, Հնդկաստանի հայերը

«Մտքարան» ակադեմիայի հիմնադիր Արամո Ունանյանի հետ զրուցել ենք մեր մշակույթի, կրթության, գյուղերի զարգացման, Մատենադարանի հետ համագործակցության և Հայաստան տեղափոխվելու կարևորության մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
39d41623db132a477043eb0ae3184f92ccae59c6f1611991272a3f1bb934019e
2026-06-18 01:50:52 Լսիր
#308 Նարեկ Մարգարյան, Սերգեյ Սարգսյան - Ընտրությունները, ընտրողների վախերը, քարոզչություն

«ArmComedy»-ի Նարեկի և Սերգեյի հետ զրուցել ենք ընտրական գործընթացների, մեդիա դաշտի տրանսֆորմացիայի և քաղաքական քարոզչության արդյունավետության մասին։ Անդրադարձել ենք, թե ինչու են որոշ քաղաքական թեզեր աշխատում, ինչպես է հումորը դառնում զենք ամենալուրջ քննարկումների ժամանակ և ինչու է կարևոր պահպանել դիվանագիտական բալանսը գլոբալ աշխարհում։

Տեխնիկական մանրամասներ
GUID
77f7c0d8b8eefc8a75d3872230ce0f42a8c6781f8aac1fa1189626cf95648df3
2026-06-11 01:56:28 Լսիր
#307 Մարտին Գալստյան - Տնտեսական աճ, բանկերի ապագան և ինչո՞ւ մնալ Հայաստանում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ զրուցել ենք Հայաստանի տնտեսության ներկա վիճակի, բանկային համակարգի տրանսֆորմացիայի և թվային դրամի հեռանկարների մասին: Քննարկել ենք կարդալու կենսական նշանակության, հասարակության սոցիալական բևեռացման և անշարժ գույքի շուկայում հնարավոր գնային ճշգրտումների մի շարք թեմաներ:

Տեխնիկական մանրամասներ
GUID
c0d06d0e03b415d2d605b55a1327bbbb78edcbe7b72acb6415bd43166908e9a3
2026-06-04 01:41:04 Լսիր
#306 Էդո Հովսեփյան - Նախընտրական պոպուլիզմը, ստենդափի էվոլյուցիան, ինքնառեֆլեքսիա

Սթենդափեր Էդո Հովսեփյանի հետ զրուցել ենք նրա նոր սթենդափի, հայաստանյան մեդիադաշտում կուտակված տոքսիկության ու ատելության մասին։ Անդրադարձել ենք հետպատերազմյան ազգային տրավմաներին, ընտրարշավների ժամանակ հնչող պոպուլիստական խոստումներին և ոստիկանության ու կայանման խնդիրներին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
0e8ee23f6fc715dbd9d8769e6d8da7a7c0d0690f65b615a8534b9d23b5dee64a
2026-05-28 01:29:02 Լսիր
#305 Հայկ Երանոսյան և Սիրարփի Խոջաբաղյան - Իրական հայկական հարսանիքը, կարմիր խնձորը, օժիտը

«Tonir Wedding» նախագծի համահիմնադիրներ Հայկ Երանոսյանի և Սիրարփի Խոջաբաղյանի հետ զրուցել ենք հայկական ավանդական հարսանիքի իրական բովանդակության, ծեսերի խորհրդի և մեր մշակութային ինքնության վերականգնման մասին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
5ba37b4c242b01d32db82afaf6680137a26dcdb29c4cad622126b5288e3b3c8b
2026-05-21 02:19:57 Լսիր
#304 Վահրամ Ռևազյան - Ադրբեջանի նավթի վերջը, նոր պատերազմի վտանգը, էլիտաների ճգնաժամը

Տնտեսագետ-հետազոտող Վահրամ Ռևազյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի տնտեսության կառուցվածքի, նավթային ռեսուրսների սպառման վտանգի և դրա աշխարհաքաղաքական հետևանքների մասին։ Անդրադարձել ենք Իսրայելի և Թուրքիայի դերակատարմանը, Հայաստանի ներքին ինստիտուցիոնալ խնդիրներին, էլիտաների ճգնաժամին։

Տեխնիկական մանրամասներ
GUID
115f9f258605d3fc4c5ca2c1c924d659cc28006a881d1bf9f63f41bed474eace
2026-05-14 01:31:40 Լսիր
#302 Արշալույս Մղդեսյան - Ընդդիմություն և իշխանություն, լրատվական դաշտ, պետական պարտք

«CivilNet»-ի Լրագրող Արշալույս Մղդեսյանի հետ զրուցել ենք հայաստանյան մեդիա դաշտի մարտահրավերների, քաղաքական գործիչների հետ աշխատանքի նրբությունների, տեղեկատվական հոսքերի կառավարման, առաջիկա ընտրությունների և տնտեսական զարգացումների շուրջ։

Տեխնիկական մանրամասներ
GUID
1bf2c35b9128f62a2ab905465296e4e19fe638a1b9c55e6a9d060a54adae42e1
2026-05-07 01:36:31 Լսիր
#303 Դիանա Հովհաննիսյան - Հոգեբանից խուսափելը, վատ և լավ թերապիաներ, մենակության խնդիրը

«New Norm» ընկերության համահիմնադիր և տնօրեն Դիանա Հովհաննիսյանի հետ զրուցել ենք հոգեկան առողջության կարևորության, հոգեբանության մեջ տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման, ինչպես նաև «New Norm» հավելվածի ստեղծման մասին։ Անդրադարձել ենք սեփական էմոցիաները հասկանալու և կառավարելու մեխանիզմներին՝ խուսափելու համար վտանգավոր կախվածություններից։

Տեխնիկական մանրամասներ
GUID
6d3924bc6384a024aff00b8025fd4c5b224e4bbb8c8a5fdec46531ea0741cdf6
2026-05-07 01:53:48 Լսիր

Ավելին Narek Amirkhanyan-ից

Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:

Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: