Պոդքասթի մանրամասները
Rearrange with Narek Amirkhanyan
Narek Amirkhanyan
Նկարագրություն
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Մանրամասներ
Փոդքասթի վերջին դրվագները
200 դրվագները հասանելի են (RSS ընդհանուր 330; ցույց տալով վերջինը 200) · Էջ 4 20-ից
| Դրվագ և բովանդակություն | Ամսաթիվ | Տևողությունը | Լսիր |
|---|---|---|---|
|
#301 Հովհաննես Մարգարյան - Մոլորեցնող գովազդը, ուշադրության համար պայքարը, հույզերը
«Doping Creative Agency»-ի ստեղծարար տնօրեն Հովհաննես Մարգարյանի հետ զրուցել ենք մարքեթինգի և էմոցիաների կապի, գովազդային շուկայի տրանսֆորմացիայի, արհեստական բանականության «Փոքր Մհեր» «AI» անիմացիոն նախագծի, հայկական ինքնությունը մուլտֆիլմերում ճիշտ ներկայացնելու, միջազգային հարթակներում մրցունակ լինելու մասին: Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-23 | 01:58:13 | Լսիր |
|
#300 Արեգ Բալայան - Կրակոցների տակ նկարելը, Արցախը, իմաստազրկված բառերը
Վավերագրող և լուսանկարիչ Արեգ Բալայանի հետ զրուցել ենք պատերազմի դաժան իրականության, կրակոցների տակ նկարելու բարդության և մարդու վարքի փոփոխության մասին։ Քննարկել ենք Արցախում ապրած տարիները, մասնագիտական ընտրությունն ու Հայաստանի բոլոր գյուղերը լուսանկարելու նպատակը։ Անդրադարձել ենք նաև բարու ու չարի ընտրությանը, պիտանի լինելու զգացողությանը և այն ներքին ուժին, որը թույլ է տալիս շարունակել ստեղծել։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-16 | 02:18:22 | Լսիր |
|
#299 Սեդրակ Մկրտչյան - Ալտերնատիվ ճշմարտություն, տեղեկատվական թմրամոլություն
«Rosslyn Foundry» հիմնադրամի տնօրեն Սեդրակ Մկրտչյանի հետ զրուցել ենք ինֆորմացիոն դարաշրջանի մարտահրավերների, հայկական համացանցի ձևավորման պատմության, արհեստական բանականության բերած տրանսֆորմացիաների մասին։ Անդրադարձել ենք նաև պատմական փաստերի ճշգրտմանը, հայկական տիպոգրաֆիկայի խնդիրներին, ընտանիքի ինստիտուտի փոփոխություններին և այն հարցին, թե ինչպես պահել սեփական մտածողությունը համատարած աղմուկի մեջ։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-09 | 01:46:45 | Լսիր |
|
#298 Դավիթ Աբովյան - Տվյալների կենտրոններ ՀՀ-ում, արևային էներգիան, ատոմակայանը
«Art Group»-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Աբովյանի հետ զրուցել ենք տվյալների կենտրոնների աշխատանքի սկզբունքներից, Հայաստանում «AI»-ի հզորացման զարգացման հեռանկարներից և էներգետիկ համակարգի կարևորությունից։ Դավիթը պատմել է նաև բիզնեսում վստահության դերի, սխալների վրա սովորելու և գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ու իր փորձի մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-04-02 | 01:45:08 | Լսիր |
|
#297 Սաթի Բոյաջյան - Համալսարանների ապագան, «AI»-ը, մարդկային հմտությունները
Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի բիզնեսի զարգացման ղեկավար Սաթի Բոյաջյանի հետ զրուցել ենք արհեստական բանականության կողմից կրթական համակարգի և բիզնեսի վերափոխման մասին։ Aնդրադարձել ենք այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են նորավարտներին աշխատաշուկայում մրցունակ լինելու համար: Տեխնիկական մանրամասներ
|
2026-03-26 | 01:16:14 | Լսիր |
|
#296 Հարություն Հարությունյան - Կրոնի ծագումը, բազմաստվածությունը, քրիստոնյաները
ԵՊՀ դասախոս Հարություն Հարությունյանի հետ զրուցել ենք կրոնի էվոլյուցիայի, հայոց հոգևոր ժառանգության և եկեղեցու պատմական ու ապագա դերակատարման մասին։ Քննարկել ենք անիմիզմից, շամանիզմից մինչև քրիստոնեության ընդունումն ընկած ուղին, անդրադարձել դրախտի անկման տեսությանն ու բազմաստվածությանը։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-03-19 | 01:39:55 | Լսիր |
|
#295 Սևակ Մամյան - Անկախ լրագրության գինը, ֆեյք նյուզեր, դիփֆեյքեր ու «AI»
«Infocom»-ի անկախ լրատվական վերլուծական հարթակի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Սևակ Մամյանի հետ զրուցել ենք հայկական մեդիադաշտի ներկայիս վիճակի, անկախ լրագրության մարտահրավերների և ֆինանսավորման աղբյուրների, արհեստական բանականության ու դիփֆեյքերի ազդեցության մասին։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-03-12 | 01:37:09 | Լսիր |
|
#294 Վահան Ստեփանյան - Ֆիզիկական շփումը, AI ինֆլյուենսերները, հանրային տարածքի կարիքը
Ռամբալկոշեի հիմնադիր Վահան Ստեփանյանի հետ զրուցել ենք ժամանակակից աշխարհում երկարաժամկետ պլանավորման անհնարինության, տեխնոլոգիաների ու դիզայնի ունիֆիկացիայի, ինչպես նաև օֆլայն շփման անհրաժեշտության մասին։ Քննարկել ենք նաև քաղաքում հանրային և մշակութային տարածքների պակասի խնդիրը, նոր համայնքների ձևավորման անհրաժեշտությունն ու պետական համակարգի դանդաղկոտության հարցերը։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-03-05 | 01:44:32 | Լսիր |
|
#293 Ավետ Բարսեղյան - Ինքդ քեզ ընկալելը, լավը թաքուն չպահելը, իմաստը կորցնելը
Ավետ Բարսեղյանի հետ զրուցել ենք հանրային կարծիքը հաղթահարելու, ստեղծագործելու, պատասխանատվության, երաժշտության, ֆիլմերի, արվեստի, ապագայի, նույնիսկ «AI»-ի ու ցեղասպանությունից օգուտ քաղելու մասին։ Բացահայտել ենք, թե ինչպես է նա հայտնվել այս դաշտում, ինչ ժամանակակից արտիստներ կան, և ինչպես է գրելը դարձել նրա կյանքի մասը։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-02-26 | 01:30:14 | Լսիր |
|
#292 Արման Հարությունյան, Արթուր Հովսեփյան, Վազրիկ Սեկոյան - Ֆիզիկական և թվային առևտուրը
Արման Հարությունյանի, Արթուր Հովսեփյանի և Վազրիկ Սեկոյանի հետ զրուցել ենք Հայաստանում առևտրի և նորաձևության ոլորտի զարգացման, օնլայն և օֆլայն առևտրի մրցակցության, մոլերի մշակույթի փոփոխության և տեխնոլոգիաների ու «AI»-ի ազդեցության մասին։ Քննարկել ենք նաև գնագոյացման նրբությունները, կեղծ ապրանքների դեմ պայքարի հարցն ու տեղական բրենդների աճող դերը շուկայում։ Տեխնիկական մանրամասներ
|
2026-02-19 | 01:31:24 | Լսիր |
Ավելին Narek Amirkhanyan-ից
Այս ստեղծողի կողմից այլ հրապարակված փոդքաստներ ներկայումս հասանելի չեն:
Նմանատիպ փոդքաստներ
Փոդքասթի տվյալները և արվեստի գործերը պատկանում են դրանց ստեղծողներին և հրատարակիչներին: Այս կայքը տրամադրում է միայն գրացուցակի տվյալներ և աղբյուրի հղումներ: